Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Թեկնածուները տասն են

Թեկնածուները տասն են
15.11.2012 | 19:00

Ի հիշատակ հունգարացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆերենց Պուշկաշի, ՖԻՖԱ-ն յուրաքանչյուր տարի սահմանում է ամենագեղեցիկ գոլի մրցանակը, որը հենց այդպես էլ կոչվում է` «Պուշկաշի մրցանակ»: 2012-ի թեկնածուները ներկայացնում են ֆուտբոլային լայն աշխարհագրություն: Տասնյակի մեջ են Լիոնել Մեսին, Ռադամել Ֆալկաոն, մրցանակի անցած տարվա դափնեկիր Նեյմարը: Մրցանակի ապագա տերը կորոշվի ֆուտբոլասերների քվեարկությամբ (ֆուտբոլասերներն իրենց ընտրյալին ձայն կարող են տալ ՖԻՖԱ-ի կայքէջում կամ France Football շաբաթաթերթում): Քվեարկությունը կտևի մինչև նոյեմբերի 29-ը: Այդ օրը Սան Պաուլուում կհայտարարվի լավագույն եռյակի անունը, որից հետո անմիջապես ծայր կառնի եռյակը կազմածների քվեարկությունը: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա 2013 թվականի հունվարի յոթին, Ցյուրիխում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ